Մատ Ձիով եւ Փղով
Շախմատում ամենադժվար համարվող մատերից մեկի մասին։ Ավելի հեշտ քան թվում է։Ձիով եւ փղով մատ անելու համար դուք ունեք 50 քայլ, քանզի շախմատի կանոններից մեկն ասում է "եթե 50 քայլի ընթացքում որեւէ խաղաքար խաղատախտակից չի պակասել եւ որեւէ զինվոր քայլ չի կատարել՝ խաղն ավարտվում է ոչ-ոքի"։
Նախ պետք է հակառակորդի արքային ուղեկցել եզրային հատված։
Դրա համար օգտագործում ենք մեր արքան եւ ձին, բերելով դեպի կենտրոն եւ սահմանափակելով հակառակորդի արքայի քայլերը, ստիպելով նրան գնալ եզր։
Այնուհետեւ սահմանափակելով հակառակորդի արքայի դաշտերը պետք է ուղեկցենք նրան դեպի փղի դաշտի գույն ունեցող անկյունը։
Հաջորդիվ վերադասավորելով ձին եւ փիղը, մատ հայտարարենք հակառակորդի արքային։
Հայտնի են դեպքեր, երբ անվանի գրոսմայստերները չեն կարողացել անել այս մատը։
2011թ-ին Աննա Ուշենինա - Օլգա Գիրյա խաղից։
Աննա Ուշենինան հանդիսանում է միջազգային գրսմայստեր, աշխարհի 14-դ կանաց չեմպիոն։